Լրահոս
Իրավական
19:25
31.08.22
121

Ավետիք Չալաբյանն ազատ արձակվեց

Img default alt hy

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուզաննա Բարսեղյանի որոշմամբ «Համախմբում» շարժման անդամ, հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ազատ արձակվեց 15 մլն դրամ գրավի դիմաց:

Նշենք, որ Վերքաննիչում ընթանում էր Ավետիք Չալաբյանի խափանման միջոցի բողոքարկման նիստը:

Վերաքննիչ քրեական դատարանի նիստն արտառոց էր, որովհետև որոշում էր կայացվել Ավետիք Չալաբյանի ապօրինի կալանավորման վիճարկումը քննել բանավոր ընթացակարգով, ինչը ընդհանուր կարգից բացառություն է: