Լրահոս
Հասարակական
23:15
11.11.25
242

Արտակարգ դեպք՝ Կոտայքի մարզում․ հրդեհ է բռնկվել տանը կից խորդանոցում

Img default alt hy

Այսօր՝ նոյեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 16։45-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կարենիս գյուղում տուն է այրում, հայտնում է Shamshyan.com-ը։

Հրշեջ-փրկարարները նախ կանխել են սեփական տանը կից գտնվող խորդանոցում առաջացած կրակի տարածումը, ապա մարել այն։

Հրդեհի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։