Լրահոս
Հասարակական
23:14
31.08.22
161

Արտակարգ դեպք՝ Ջրվեժ գյուղում. «Վասպուրական» ռեստորանի մոտ ЗИЛ 131–ը կողաշրջվել է. կա վիրավոր

Img default alt hy

Այսօր՝ օգոստոսի 31-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 18:50–ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության  911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Ջրվեժ  գյուղում՝ «Վասպուրական» ռեստորանային համալիրի հարևանությամբ,  ЗИЛ 131 մակնիշի բեռնատարը դեռևս անհայտ հանգամանքներում կողաշրջվել է և առկա է վառելիքաքսուկային նյութերի արտահոսք: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն  ժամանել է ԱԻՆ ՓԾ թիվ 9 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: 

Պարզվել է, որ դեպքը տեղի է ունեցել Քոչինյան փողոցում՝ նշված ռեստորանային համալիրի մոտ, ինչի հետևանքով վարորդը՝ 29-ամյա Գոռ Մալխասյանը, հոսպիտալացվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: