Լրահոս
Հասարակական
12:15
03.07.22
907

Արտակարգ դեպք՝ Գեղարքունիքի մարզում. որդին գողացել է հորը պատկանող 3 ոչխարները, 2 այծերն ու 3 գառները

Img default alt hy

«Shamshyan.com»-ի տեղեկություններով՝ ոստիկանության Վարդենիսի բաժնի հետաքննական բաժանմունքի ավագ հետաքննիչ Գասպարյանի կողմից նյութեր են նախապատրաստվում հունիսի 29-ին ոստիկանության Վարդենիսի բաժին դիմած Դարանակ գյուղի բնակիչ, 74-ամյա Նորվարդ Հ.-ի ահազանգի փաստով: 

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վերջինս ոստիկանություն ահազանգել և հայտնել է, որ հունիսի 28-ի գիշերը իր որդին, առանց իր գիտության, իրենց անասնագոմի դռան կողպեքը բացելու միջոցով ներս է մտել և այնտեղից գողացել 2 գլուխ այծ, 3 գլուխ ոչխար և  3 գլուխ գառ: 

Դեպքի վայր ժամանած ոստիկաններին Նորվարդ Հ.-ն հայտնել է, որ իրեն պատճառվել է մոտ 300 հազար դրամի վնաս, իսկ այծերից մեկի անունը «Զազո» է եղել, մեկինը՝ «Զոզո», 3 ոչխարներից մեկը նույնպես եղել է «Զազո»  մյուսները՝ «Զոզո» և «Զիզո», իսկ   գողացված 3 գյուխ գառներին անուն դեռ չէր դրել, ասելով, որ չի հասցրել: 

Ոստիկանությունը պարզում է դեպքի հանգամանքները:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ տուժածը հայտնել է նաև, որ ինքը աշխատում է  Դարանակ-Փամբակ գյուղերի միջև դպրոցների դասվար: