Լրահոս
Հասարակական
11:30
10.07.22
521

Արտակարգ դեպք Գարեգին Նժդեհի հրապարակում

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 10-ին, հրդեհի դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 05:35-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել անհայտ քաղաքացուց, ով հայտնել է, որ Նժդեհի հրապարակում՝ «Կոնվերս Բանկի» մոտակայքում, ծուխ է նկատվում:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է թիվ 2 հրեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Բագրատունյաց պողոտայի թիվ 13 հասցեում գտնվող սննդի կետի հետնամասում: Հրշեջները նախ կանխել են կրակի տարածումը, ապա մարել այն:

Հրշեջներին հաջողվել է հրդեհը մեկուսացնել, ապա մարել:

Ամբողջությամբ այրվել է սննդի օբյեկտի 1 պահարան և սառնարան: