Լրահոս
Հասարակական
17:15
14.06.25
1 933

Արտակարգ դեպք՝ Աբովյանում հայտնի «Սիրիուս» գործարանում. քաղաքացու ոտքը մնացել է հաստոցի սռնիներում

Img default alt hy

Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում և շնորհիվ Աբովյանի բժշկական կենտրոնի շտապօգնության բժիշկների ու ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատի փրկարարների ու փրկարար ծառայության հատուկ նշանակության փրկարարական աշխատանքների իրականացման կենտրոնի հատուկ փրկարարների օպերատիվ աշխատանքի՝ քաղաքացու կյանքը հնարավոր է եղել փրկել:
 
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ժամը 15:30-ի սահմաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությա 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աբովյան քաղաքի «Սիրիուս» գործարանի տարածքում գործող արհեստանոցներից մեկի հաստոցի սռնիներում աշխատակցի ոտքն արգելափակվել է և նա չի կարողանում տեղաշարժվել: 
 
Մինչ փրկարարների և շտապօգնության ժամանումը՝ քաղաքացուն օգնություն են ցուցաբերել նշված գորածարանի աշխատակիցները, ապա ժամանած բժիշկները նախ տեղում օգնություն են ցուցաբերել, իսկ փրկարարներ էլ, օգտագործելով հատուկ տեխնիկա, կարողացել են տուժածի ոտքը դուրս բերել վտանգավոր հատվածից ու պատգարակով մոտեցրել են շտապօգնության ավտոմեքենային, ինչից հետո վիրավորը տեղափոխվել է հիվանդանոց: 

Դեպքի փաստով ոստիկանության Կոտայքի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը: