Լրահոս
Առողջապահական
15:42
15.07.22
191

Առողջապահության նախարարությունը ներկայացրել է կամավոր բժշկական ամլացման մասին նախագիծ

Img default alt hy

ՀՀ առողջապահության նախարարությունը e-draft.am հարթակում հանրային քննարկման է ներկայացրել կամավոր բժշկական ամլացման մասին նախագիծ:

Կամավոր բժշկական ամլացումը՝ վիրաբուժական միջամտություն է, որը կիրառվում է որպես մշտական բեղմնականխման եղանակ և կատարվում է միայն կամավոր սկզբունքով՝ չափահաս անհատի (ամուսինների) իրազեկված համաձայնության դեպքում:

Ըստ նախագծի՝ կամավոր բժշկական ամլացումը կարող է իրականացվել անհատի ցանկությամբ կամ բժշկական ցուցումներով` անհատի գրավոր իրազեկված համաձայնությամբ:

Առաջարկվող նախագծով կապահովվեն Հայաստանի Հանրապետության բժշկական կազմակերպություններում կամավոր բժշկական կամավոր ամլացման իրավական հիմքերը, ինչպես նաև կամավոր բժշկական ամլացման կարգն ու պայմանները կհամապատասխանեցվեն արդի բժշկագիտության պահանջներին: