Լրահոս
Իրավական
12:15
12.09.22
301

Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. նրա աթոռին որդին էր, իսկ դատախազական աթոռը դատարկ էր․ Մելիքյան

Img default alt hy

Փաստաբան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

«Արմեն Գրիգորյանի գործով դատական նիստը կարճ տևեց. դատախազական աթոռը դատարկ էր։

Իսկ Արմենի աթոռին նստած էր ավագ որդին՝ Տիգրանը։ Նա դիրքորոշում հայտնեց, որ իր հայրն անմեղ է և առարկեց ոչ արդարացնող հիմքով վարույթի կարճման դեմ։

Դահլիճում ընդամենը 5 հոգի էին, որոնցից մեկն անծանոթ էր։ Հավանաբար «քաղաքացիականով» իրավապահ էր։ Որևէ լրագրող նիստը չէր լուսաբանում։

Հաջորդ նիստը հոկտեմբերի 24-ին՝ ժամը 10:00-ին։ Նույն չարաբաստիկ դահլիճում»։