Լրահոս
Հասարակական
21:25
03.09.22
206

Արմավիրում կառուցվելու է ՍՄԱՐԹ ավան

Img default alt hy

ՍՄԱՐԹ-ը գալիս է Արմավիր՝ փոփոխություն բերող սերունդներ կրթելու ու հզորացնելու։ Այս մասին հայտնում են Արմավիրի մարզպետարանից:

Այսօր ՔՈԱՖ-ի հիմնադիր Կարո Արմենը, Արմավիրի ՍՄԱՐԹ ավանը նախագծող իսպանացի ճարտարապետ Ալբերտո Կամպո Բաեզան (Estudio Arquitectura Campo Baeza ճարտարապետական ստուդիոյի հիմնադիր) և իր գործընկեր Ալեխանդրո Սեվիյա Գարսիան, ինչպես նաև ՔՈԱՖ-ի ղեկավարությունն այցելել էին այն տարածքը, ուր կառուցվելու է ՔՈԱՖ-ի երկրորդ ՍՄԱՐԹ ավանը։

Արդյունավետ քննարկումներին կհաջորդեն նախագծման ու շինարարական աշխատանքները։