Լրահոս
Հասարակական
23:20
19.07.25
441

Արմավիրի մարզում փլուզում է տեղի ունեցել

Img default alt hy

Այսօր՝ հուլիսի 19-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 19:00-ի սահմաններում ահազանգ է ստացվել, որ Բաղրամյան խոշորացված համայնքի Քարակետ բնակարվայրի Հովհաննես Շիրազի փողոցի շենքերից մեկում հերթական փլուզումն է տեղի ունեցել, հայտնում է Shamshyan.com-ը: 
 
Տեղում պարզվել է, որ փլուզումը տեղի է ունեցել 60-ական թվականներին կառուցված 3 հարկանի շենքի պատշգամբի և հենասյուների հատվածում, բարեբախտաբար տուժածներ չկան: 

Աղբյուրի հետ զրույցում բնակիչներն ասում էին.  «Արդեն հոգնել ենք պատասխանատուներին դիմելուց. Արմավիրի մարզում ինչքան մարզպետ փոխվեց, ով նշանակվում էր, խնդրին ծանոթանում էր, խոստանում, որ հարցը կլուծի, բայց էդ հարցը մինչև հիմա լուծող չկա:

Ավելին՝ սկզբնաղբյուրում։