Լրահոս
Իրավական
13:32
18.11.25
201

«Արմավիր» ՔԿՀ-ում հեռուստացույցի միջից հայտնաբերել են բջջային հեռախոսներ

Img default alt hy

ՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի ծառայողները զննության են ենթարկել կալանավորված անձի անվամբ բերված հեռուստացույցը։ Ծառայողները հեռուստացույցի մեջ պատրաստված թաքստոցից հայտնաբերել են 4 բջջային հեռախոս և 2 բաժանորդային քարտ։ Այս մասին հայտնում են Քրեակատարողական ծառայությունից:

Հեռուստացույցը բերած քաղաքացին ենթարկվել է վարչական պատասխանատվության՝   200․000 ՀՀ դրամ տուգանքի չափով։