Լրահոս
Հասարակական
22:30
02.07.22
169

«Արհամարհանք զինուժի նկատմամբ». ՊՆ-ն վարժանքների է կանչել Դիմադրության շարժման՝ անգամ կալանավորված անդամների

Պաշտպանության նախարարությունը դեռ չի պարզաբանել, թե ինչ է սպասվում այն ազատազրկված քացաքացիներին, որոնք ծանուցագիր են ստացել՝ մասնակցելու եռամսյա վարժանքներին:

Հայտնի է, որ հավաքներից խուսափողներին սպառնում է մինչև 3 տարվա ազատազրկում։ Այս խնդրի առաջ են հիմա Դիմադրության շարժման երկու անդամներ, որոնք մի քանի ամիս է՝ կալանավորված են: