Լրահոս
Աշխարհ
21:00
11.07.22
147

Արգենտինայում մեքենան մխրճվել է ամբոխի մեջ, ավելի քան 20 մարդ վիրավորվել է

Img default alt hy

TN-ը հայտնում է, որ ավելի քան 20 մարդ տուժել է Արգենտինայի մայրաքաղաք Բուենոս Այրեսում: Թատրոնից դուրս եկած մարդիկ կանգնած են եղել փողոցի հետիոտնային հատվածում, երբ մեքենան հետ գնալով մխրճվել է նրանց մեջ:

«Վարորդը կորցրել է կառավարումը և մեքենայով դուրս է եկել թատրոնի դիմացի տարածք, 23 մարդ վիրավորվել է, որոնցից երեքի վիճակը ծանր է»,- հայտնում է աղբյուրը։