Լրահոս
Առողջապահական
19:10
31.08.22
91

Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են

Img default alt hy

Արցախում Covid-19-ով վարակվածության դեպքերը նկատելիորեն աճում են: Ինչպես տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, 2020թ. օգոստոսի 20-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է ընդհանուր 556 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 175 դրական դեպք: Կորոնավիրուսային հիվանդությամբ այս պահին ստացիոնար բուժում է ստանում 12 հիվանդ, որոնց վիճակը գնահատվում է բավարար։

Ընդհանուր օգոստոսի 1-ից մինչև 31-ն ընկած ժամանակահատվածում Արցախում կատարվել է 1315 թեստավորում, որի արդյունքում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության 280 դրական դեպք:

Արցախի Հանրապետության առողջապահության նախարարությունը կրկին հորդորում է հետևել բոլոր ցուցումներին և պահպանել հակահամաճարակային կանոնները՝

Խուսափե՛ք շնչառական վարակներով անձանց հետ սերտ շփումից,

Հաճախակի լվացեք ձեռքերն օճառով և ջրով, կամ մաքրեք ալկոհոլային հիմքով ախտահանիչով,

Հազալիս և փռշտալիս փակեք բերանը և քիթը անձեռոցիկով, օգտագործված անձեռոցիկը գցեք աղբամանը,

Գրիպանման երևույթների առկայության դեպքում մի՛ զբաղվեք ինքնաբուժությամբ և դիմեք բժիշկ: