Լրահոս
Քաղաքական
16:07
31.08.22
293

Արցախի ՊԲ գնդապետի շնորհավորական ուղերձը՝ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին

Img default alt hy

Արցախի ՊԲ գնդապետ Սենոր Հասրաթյանը գրում է․

«2000-ականների սկզբներին էր: ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ամենամյա պլանային այցով ժամանել էր Արցախ, նպատակ ունենալով անմիջական շփումների միջոցով տեղեկանալ հայկական երկրորդ հանրապետությունում տիրող սոցիալ-տնտեսական և պաշտպանական վիճակին: Պատմում են, որ օրվա վերջին, երբ արդեն շրջայցն ավարտված էր, նեղ շրջապատով հավաքվել և բավականին ջերմ մթնոլորտում զրուցում էին տարբեր թեմաների շուրջ: Ներկաներից մեկն օգտվելով առիթից, դիմեց Քոչարյանին.

-Պարոն նախագահ, Ստեփանակերտը ոչ ջրավազան ունի, ոչ էլ այն կառուցելու հնարավորություն, իսկ դրա անհրաժեշտությունը մեր քաղաքի բնակչությունը և, հատկապես, երեխաները շատ են զգում: Գուցե՞ միջամտեք այս խնդիրը լուծել...

Քոչարյանը, որ մինչ այդ, կարծես թե, բարձր տրամադրություն ուներ, իրեն հատուկ սուր հայացքով նայեց զրուցակցին և հանգիստ տոնով ասաց.

-Դա արդեն լավ է, որ ջրավազան կառուցելու ցանկություն ունեք, բայց վատ է, որ չեք հետաքրքրվում, թե ինչպես և ինչ պայմաններում են այսօր ապրում Սպիտակում կամ Գյումրիում... Մեզ առաջին հերթին անհրաժեշտ է մտածել աղետի գոտու մասին, որտեղ բնակչությունը դեռևս ապրում է տնակային պայմաններում, իսկ ջրավազաններ, երբ էլ լինի, անպայման կկառուցենք...

Ծնունդդ շնորհավոր, պարոն ՆԱԽԱԳԱՀ»: