Լրահոս
Քաղաքական
13:20
03.09.22
126

Արցախի հայաթափումը կանխելու «կարմիր գծեր». «Դիմադրություն» շարժման 3 կետերը

Արցախի հայաթափումը կանխելու համար 3 կարևոր կետ է առաձնացրել «Դիմադրության» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը:

Արցախի հայաթափումից խուսափելու համար, նրա խոսքով, պետք է բացառվի Արցախի կարգավիճակը Ադրբեջանի կազմում, Արցախի անկլավային վիճակը և Արցախի ապառազմականացումը:

Սաղաթելյանը շեշտել է՝ այս 3 պահանջներն այն կարմիր գծերն են, որոնցից նույնիսկ մեկը եթե չհաստատվի, Արցախը հայաթափվելու է: