Լրահոս
Արցախ
10:50
30.08.22
101

Արցախի անկախության տարեդարձը՝ կրկին առանց ՀՀ իշխանական էլիտայի

Img default alt hy

«Հրապարակ» թերթը գրել է.

«Սեպտեմբերի 2-ին Արցախի անկախության 31-րդ տարեդարձն այս տարի էլ կնշվի առանց ՀՀ իշխանական էլիտայի։ Վարչապետը պատերազմից հետո ոչ մի անգամ Արցախ ոտք չի դրել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը կամ ՔՊ-ական պատգամավորները կմեկնե՞ն Արցախ․ հարցրինք ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանին։

«Պարոն Սիմոնյանն ԱՀ ԱԺ նախագահից սեպտեմբերի 2-ին Արցախում գտնվելու հրավեր չի ստացել։ Ինչ վերաբերում է այն հարցին, թե նա այդ օրը կլինի Արցախում, ինչպես նաև կլինեն այնտեղ պատգամավորներ, թե ոչ՝ կհայտնենք մի փոքր ուշ»։ Սակայն, մեր տեղեկություններով, ո՛չ կառավարությունից, ո՛չ խորհրդարանից որէ մեկն Արցախ չի մեկնի։ Չնայած դեռ մեկուկես ամիս առաջ ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ՀՀ  ԱԺ բոլոր խմբակցություններին սեպտեմբերի 2-ին հրավիրել էր Արցախ՝ անկախության 31-րդ տարեդարձը նշելու»:
 

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։