Լրահոս
Քաղաքական
17:54
21.07.25
159

Արցախ վերադառնալու վստահություն. Վեհափառն ընդունել է ՀՅԴ բանակումի մասնակիցներին

«Պիտի վերադառնանք» կարգախոսով սկսված ՀՅԴ երիտասարդական և ուսանողական 12-րդ համահայկական բանակումի ընթացքում արցախցիների վերադարձի իրավունքի հարցն է քննարկվել: Մասնակիցները հնարավոր են համարել Արցախ վերադարձը, եթե մայր հայրենիքում ամուր թիկունք ունենան: Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ են նաև հանդիպել դաշնակցական երիտասարդները, որոնց թիվը այս անգամ մեկով պակաս է: 18-ամյա Անդրանիկ Չամիչյանը, այսպես ասած, ահաբեկչության նախապատրաստման համար մեղադրվողներից մեկն է: