Լրահոս
Քաղաքական
11:09
14.09.22
92

Առավոտյան ժամը 8-ից թշնամին վերսկսել է նախահարձակ գործողությունները. ՀՀ ՊՆ

Առավոտյան ժամը 8-ից թշնամին  վերսկսել  է նախահարձակ գործողությունները Վերին Շորժայի և Ջերմուկի ուղղություններով, կիրառել է  հարվածային ԱԹՍ, հրետանային միջոցներ, ականանետեր և խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներ: Պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ իրադրությունը սահմանին շարունակում է մնալ լարված, թշնամու թիրախում են ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ենթակառուցվածքները։  Պաշտպանական գերատեսչությունը  չի հստակեցնում հայկական կողմի զոհերի ու վիրավորների թիվը: 

Սյունիքից գերեվարված մեկ անձ է նույնականացվել: ՄԻԵԴ-ում Հայաստանի  ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանն է «Հայլուր»-ի հետ զրույցում հաստատել տեղեկությունը: Նրա խոսքով՝ շրջանառվում է տեսագրություն, որում երևում է վիրավորված մեր հայրենակիցը, ու ակնհայտ է, որ նա գերեվարված է: