Լրահոս
Քաղաքական
15:35
12.06.25
82

Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին

Img default alt hy

Այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Մարսելում կմասնակցի «Միջերկրական Ռաիսինա» համաժողովին, որն այս ձևաչափով Հնդկաստանի և Ֆրանսիայի գործընկերների կողմից կազմակերպվում է առաջին անգամ, հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։

Նախարար Միրզոյանը և Հնդկաստանի ԱԳ նախարար Սուբրամանյամ Ջայշանկարը համատեղ կմասնակցեն պանելային քննարկման՝ «Հաջորդ հատուկ հարաբերությունները՝ Հնդա-խաղաղօվկիանոսյանյան տարածաշրջանի և Եվրոպայի միջև ռազմավարական գործընկերության խորացումը» խորագրի ներքո:

Պանելային քննարկումը կմեկնարկի Երևանի ժամանակով 16:30-ին և հասանելի կլինի ուղիղ հեռարձակմամբ, որի հղումը կտրամադրենք լրացուցիչ։