Լրահոս
Քաղաքական
18:15
20.07.25
360

Առանց միջնորդների երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի. Հաջիև

Img default alt hy

Առանց միջնորդների և երրորդ կողմերի մասնակցությամբ երկխոսությունը Բաքվին և Երևանին թույլ տվեց հասնել շոշափելի առաջընթացի. այս մասին օկուպացված Շուշի քաղաքում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը:

Նա ընդգծել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի միջև Աբու Դաբիում կայացած հանդիպումը կառուցողական էր և առանց միջնորդների մասնակցության։

« Այս հանդիպման մեկ այլ բնորոշ առանձնահատկությունն այն էր, որ այն անցկացվեց առանց միջնորդների և երրորդ կողմերի մասնակցությամբ։ Սա ցույց է տալիս, որ Ադրբեջանի նախաձեռնությամբ խաղաղության գործընթացն ամբողջությամբ տեղի է ունենում երկկողմ բանակցությունների տեսքով։ Մասնավորապես, դրական առաջընթաց է գրանցվել խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնեցման, ինչպես նաև սահմանների սահմանազատման գործընթացում։ Ընդհանուր առմամբ, դրական դինամիկա կա տարածաշրջանային կայունության ամրապնդման ուղղությամբ», — ասել է նա:

Նրա խոսքով՝ քննարկվել է պայմանագրի նախաստորագրման հնարավորությունը։ Սակայն դրան խոչընդոտում են Հայաստանի Սահմանադրության «հակասական կետերը» և ԵԱՀԿ Մինսկի խմբի վերջնական լուծարման հետ կապված չլուծված խնդիրը։

«Մինչև այս քայլերի իրականացումը, փաստաթղթի նախաստորագրման թեման մնում է հետագա քննարկումների առարկա», — նշել է Հաջիևը։