Լրահոս
Հասարակական
19:37
29.12.25
186

Արագածոտնի մարզում բախվել են «Lexus GX 470»-ը և «Daewoo»-ն․ կան տուժածներ

Img default alt hy

Այսօր՝ դեկտեմբերի 29-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 15։00-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր-Տաշիր ավտոճանապարհի 73 կմ հատվածում բախվել են Տավուշի մարզի բնակիչ 48-ամյա Վահե Վ․-ին վարած «Lexus GX 470» մակնիշի և Արագածոտնի մարզի բնակիչ 29-ամյա Նարեկ Հ․-ի վարած «Daewoo» մակնիշի ավտոմեքենաները, ինչի հետևանքով վերջինը հայտնվել է երթևեկելի գոտուց դուրս։

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 3 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Ապարան» բժշկական կենտրոն։

Վթարի փաստով Ապարանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է տուժածների իքնությունը։