Լրահոս
Իրավական
17:05
18.07.25
241

Արաբկիրի նախկին ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխել են

Img default alt hy

Դատարանն Արաբկիր վարչական շրջանի նախկին ղեկավար Արամ Ազատյանի խափանման միջոցները փոփոխեց: Սահմանեց վարչական հսկողություն, գրավ և բացակայելու արգելք խափանման միջոցների համակցություն:

Այս մասին տեղեկանում ենք նրա ֆեյսբուքյան էջից:

Հիշեցնենք` հունիսի 27-ին տեղի ունեցած դատական նիստի ընթացքում դատարանը որոշում կայացրեց փոխել Ազատյանի խափանման միջոցը և կիրառեց տնային կալանք երեք ամսով։

Արամ Ազատյանը ձերբակալվել էր գնումների ընթացքում պաշտոնեական դիրքի չարաշահման, կաշառք ստանալու և փաստաթղթեր կեղծելու կասկածանքի համար: