Լրահոս
Հասարակական
13:00
28.11.25
130

Ապաշխարության եմ կոչում բոլոր այն հոգևորականներին, որոնք խոտորվեցին առաքելահաստատ կանոնական ճանապարհից. Տեր Նարեկ քահանա

Img default alt hy

Տեր Նարեկ քահանա Սարգսյանը որդիական խոնարհությամբ հավատարմությունն է հայտնել Առաքելահիմն Սուրբ Եկեղեցուն, Միածնաէջ Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Հայրապետին՝ Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոսին։

«Առաքելահիմն Սուրբ Եկեղեցուս, Միածնաէջ Մայր Աթոռին և Ամենայն Հայոց Հայրապետին Ն.Ս.Օ.Տ.Տ Գարեգին Բ Սրբազնագույն Կաթողիկոսին հայտնում եմ որդիական խոնարհությամբ հավատարմությունս։ Տերն անսասան պահի Հայոց Եկեղեցին և իր Գահակալին։

Ապաշխարության եմ կոչում բոլոր այն հոգևորականներին, որոնք խոտորվեցին առաքելահաստատ կանոնական ճանապարհից։ Գուցե թե Տերը ողորմած գտնվի»,- գրել է Տեր Հայրը։