Լրահոս
Միջազգային
14:18
07.03.23
93

«Անտեսանելի ձեռքը» խանգարում է Ուկրաինայի հարցով բանակցություններին. Չինաստանի ԱԳ նախարար

«Անընդհատ ձախողվում են ուկրաինական ճգնաժամի բանակցություններին աջակցելու ջանքերը: Տպավորություն է` կարծես «անտեսանելի ձեռքը» նպաստում է հակամարտության ձգձգմանն ու բորբոքմանը»։ Այսպիսի հայտարարություն է արել Չինաստանի արտգործնախարարը: 

Ցին Գանը չի նշել, թե անտեսանելի ձեռք ասելով ինչ նկատի ունի, բայց պնդել է, թե հենց այդ ձեռքն է ուկրաինական ճգնաժամն օգտագործում  սեփական աշխարհաքաղաքական շահերը առաջ տանելու համար։