Լրահոս
Միջազգային
15:43
14.07.22
161

Անտառային հրդեհներ Թուրքիայից՝ Պորտուգալիա. ջերմաստիճանի ռեկորդ

Թուրքիայում չի հաջողվում մարել անտառային հրդեհները: Հրդեհաշիջման աշխատանքներին խանգարում է կրակն արագորեն տարածող ուժեղ քամին։ 

8 ինքնաթիռ, 14 ուղղաթիռ, 103 հրշեջ և 11 փրկարարական տեխնիկա, 520-ից ավելի հրշեջ-փրկարար է ներգրավված Մուղլա և Իզմիր նահանգներում կրակը մարելու աշխատանքներին: 

Նախնական տվյալներով՝ հրդեհը բռնկվել է անտառում կատարված եռակցման կայծերից։ Այդ կասկածանքով՝ 7 անձ ձերբակալվել է։