Լրահոս
Քաղաքական
21:00
15.06.22
205

Անմիջապես հրապարակել ՀՀ-ում գործող կենսաբանական զենքի լաբորատորիաների ցուցակը․ «Կամք» նախաձեռնություն

Img default alt hy

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության հայտարարությունը՝ ՀՀ-ում անօրինական գործող ԱՄՆ-ի կենսաբանական լաբորատորիաների սպառնալիքների վերաբերյալ.

«Վերջին ամիսներին, նամանավանդ Ռուս֊Ուկրաինական պատերազմի ընթացքից հետո ապացուցված է, որ ԱՄՆ Պենտագոնը Ուկրաինայում ունեցել է տասնյակ կենսաբանական զենքի անօրինական լաբորատորիաներ:

Հայկական Արժեքների Պաշտպանության ԿԱՄՔ Հասարակական Նախաձեռնության ունեցած տեղեկությունների համաձայն՝ նման լաբորատորիաներ գործում են նաև ՀՀ-ում, փաստ, որն անընդունելի է ոչ միայն նրա համար, որ դրանք անօրինական են, թափանցիկ չեն աշխատում, այլև Հայաստանի Հանրապետությանը դնում են մասսայական ոչնչացման սպառնալիքի տակ, ինչպես նաև դնում են աշխարհաքաղաքական շահարկումների և հնարավոր ռեալ վտանգների կիզակետում, չեն ծառայում

Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի շահերին:
Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք Հասարակական Նախաձեռնությունը դատապարտում է ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների անօրինական գործունեությունը ՀՀ տարածքում և հայտարարում է պայքար դրանց դեմ:

Ինչպես նաև պահանջում է․

1.ՀՀ վարչապետից՝ ՀՀ հանրությանը իրազեկել այս երևույթի մասին, մասնավորապես հրապարակային բացատրություն տալ վրացական պետանվտանգության նախկին նախարար Իգոր Գեորգաձեի կողմից կատարված հայտարարության վերաբերյալ, ըստ որի նաեւ ՀՀ-ում են գործում Ռիչարդ Լուգարի անվան կենսաբանական լաբորատորիաներ:

2.ՀՀ իշխանություններից՝ անմիջապես հրապարակել ՀՀ-ում գործող նման լաբորատորիաների ցուցակը և հանրային խորհուրդ ստեղծել նման կենտրոնների աշխատանքների վերահսկման նպատակով։

3.ԱՄՆ իշխանություններից՝ հայ հանրությանը հրապարակային բացատրություն տալ նման անօրինական գործունեության վերաբերյալ և այս թեմայի շուրջ շանտաժով չխոսել Հայաստանի Հանրապետության և հայ ժողովրդի հետ։

4.ՀՀ ռազմավարական դաշնակից ՌԴ իշխանություններից՝ հրապարակային դարձնել ՀՀ-ում գործող ԱՄՆ կենսաբանական լաբորատորիաների մասին տեղեկությունները և հանրությանը իրազեկել դրանցից սպառնացող վտանգների մասին:

Միաժամանակ, հրապարակային դարձնել հայ գործիչների ցուցակը, ովքեր կասկածելի շահերից ելնելով, բոլոր ժամանակներում մասնակցել ու մասնակցում են ՀՀ պետականությանը և առողջապահությանը սպառնացող նման նախագծերին:

Հայկական Արժեքների Պաշտպանության Կամք հասարակական Նախաձեռնությունը նաև կոչ է ուղղում ԶԼՄ-ներին, հայ մտավորականությանը, հասարակական և քաղաքական գործիչներին և համայն հայ ժողովրդին․

1.Հրապարակել և բարձրաձայնել նմանօրինակ երևույթների մասին հասանելի բոլոր տեղեկությունները:

2.Բոլոր կուսակցություններին, քաղաքական և հասարակական միավորումներին, գիտակից անհատներին միանալ Կամքի կողմից մեկնարկվող ՀՀ-ում գործող կենսաբանական և այլ վտանգավոր լաբորատորիաների դատապարտման, բացահայտման և վնասազերծման պայքարին»: