Լրահոս
Իրավական
21:24
14.11.25
170

Անմարդկային պատիժ է սպասվում հայ գերիներին Ադրբեջանում. նրանց վերադարձնելու ճանապարհ կա՞

Բաքվում պահվող գերիների և Արցախի ռազմաքաղաքական գործիչների շինծու դատավարության հաջորդ նիստին հայտնի կդառնա, թե արդյո՞ք ադրբեջանական դատախազության սադիստական պահանջը իրականություն կդառնա, թե ոչ: Ինչպես գիտեք՝ 16 տարուց մինչև ցմահ ազատազրկում է սպառնում պատանդառված հայերին` ըստ այդ երկրի դատախազության պահանջի: Այդպես Ադրբեջանում փորձում են տպավորություն ստեղծել, թե գործերը անհատապես քննել են, համոզված է Արցախի օմբուդսմենը: