Լրահոս
Տնտեսական
23:03
02.09.22
225

«Անհոգ կյանքն» ավարտվում է Եվրոպայում. սկսվում է «էներգետիկ աղքատությունը»

Ձմռանը դեռ երեք ամիս կա, բայց Եվրոպան պատրաստվում է վատագույնին: Հին աշխարհամասի տարբեր երկրներ կանխատեսվող էներգետիկ ճգնաժամը կանխելու համար Ռուսաստանի նախագահի հետ հարաբերություններն են փորձում հստակեցնել: 

Գերմանիայի կանցլերը հարևան երկրների գործընկերներին խորհուրդ է տվել կապերը չխզել Պուտինի հետ՝ չնայած որ Ռուսաստանը օր օրի հոսանքի ու կապույտ վառելիքի համար նոր գին է սահմանում: Արդեն կես ամսից ավելի է՝ Եվրոպան գազի 1000 խորանարդ մետրի դիմաց Ռուսաստանին վճարում է 3000 դոլարից ավելի: