Լրահոս
Տնտեսական
10:45
26.02.23
162

«Անհատական համարներով» կենդանիներ. մսի ու կաթնամթերքի շուկան վերահսկում են

 

Մինչ ամառ Հայաստանում կավարտեն կես միլիոնից ավելի անասունների համարակալումը: Խոսքը անասնաֆերմաներում ու տնային գոմերում պահվող չորքոտանիների մասին է: Համարակալումն օգնում է պետությանը, որ շուկա մտած անորակ մսի ու կաթնամթերքի սկզբնաղբյուրն արագ գտնվի: Էկոնոմիկայի նախարարությունը հերքում է տարածված լուրերը, թե պետությունը համարակալում է, որ գլխաքանակի հաշվով անասնապահից ավելի շատ հարկ վերցնի: