Լրահոս
Հասարակական
20:55
30.08.22
104

Անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն

Img default alt hy

N զորամիավորման կապի ստորաբաժանումների զինծառայողների ներգրավմամբ օգոստոսի 29-ին անցկացվել է մարտավարական մասնագիտական զորավարժություն:

Համաձայն մարտական հաշվարկի՝ սահմանված ժամկետում կապի ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ։

Զինծառայողները բացազատել են դաշտային կապի հանգույցները, իրականացրել կապի համակարգերի շահագործման և սպասարկման, տարբեր հաճախականություններում դրանց կիրառման վարժանքներ: