Լրահոս
Հասարակական
21:45
14.07.22
134

Անանցանելի փոսեր՝ Հայաստան-Իրան միակ ավտոճանապարհին. Փաշինյանը «դրան չի անդրադառնում»

Հայաստանն Իրանի հետ կապող միակ ավտոճանապարհը՝ Տաթև-Աղվանին, գրեթե անանցանելի է: Մոտ 6 ամիս առաջ փռած ասֆալտից ոչինչ չի մնացել: Վարչապետ Փաշինյանը գիտի, բայց չի ասում, թե ինչու այդքան շուտ փլուզվեց նորակառույց ճանապարհը, որով այդքան հպարտանում էր իշխանությունը:

Հայ և իրանցի վարորդները վաղուց են ահազանգում, որ Գորիս-Կապանին այլընտրանք այդ նեղլիկ մայրուղին ջարդուփշուր է անում մեքենաները: