Լրահոս
Հայաստան
13:10
13.07.22
157

ԱՄՆ-ը «վճռականորեն աջակցում է» հայ-թուրքական երկխոսությանը՝ ուկրաինական պատերազմի ֆոնին

«Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը հատկապես կարևոր է այսօր՝ հաշվի առնելով Ռուսաստանի պատերազմը Ուկրաինայում»,- հայտարարել է Միացյալ Նահանգների պետքարտուղարությունը՝ պատասխանելով «Ամերիկայի ձայնի» գրավոր հարցմանը: Նշվում է նաև, որ Երևան-Անկարա երկխոսությանը «վճռականորեն աջակցում է Միացյալ Նահանգները»:

Ըստ Վաշինգտոնի՝ հայ-թուրքական երկխոսությունը ներուժ ունի մեծացնելու տարածաշրջանային կայունությունը զսպելու վնասակար ազդեցությունը և հանգեցնելու ավելի մեծ տնտեսական զարգացման, որը շահավետ է բոլորի համար: