Լրահոս
Սպորտ
16:50
15.07.22
183

ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս է եկել FTX Road to Miami-ի կիսաեզրափակիչ

Img default alt hy

«Shantnews.am»-ի փոխանցմամբ՝ ԱՄՆ-ը ներկայացնող Լևոն Արոնյանը դուրս եկավ FTX Road to Miami օնլայն մրցաշարի կիսաեզրափակիչ։ Նա քառորդ եզրափակիչում մրցեց հնդիկ Արջուն Էրիգաիսիի հետ և առավելության հասավ 4 պարտիայում՝ 2,5:1,5։

Եզրափակիչ դուրս գալու համար Լևոն Արոնյանը կխաղա լեհ Յան-Կշիշտոֆ Դուդայի հետ, որը քառորդ եզրափակիչում նույն 2,5:1,5 հաշվով հաղթեց հոլանդացի Անիշ Գիրիին։

Ամերիկահայ Սամուել Սևյանը դուրս մնաց պայքարից։ Քառորդ եզրափակիչում նա խաղաց չինացի Յի Վեյի հետ։ Առաջին 4 պարտիայից հետո հաշիվը հավասար էր՝ 1,5:1,5: Թայ-բրեյքի 2 պարտիայում Յի Վեյը հաղթեց 1,5:0,5 հաշվով։

Կիսաեզրափակիչում Յի Վեյի մրցակիցը կլինի հունգարացի Ռիչարդ Ռապորտը, որն առավելության հասավ ամերիկացի Ջեֆրի Սյոնի նկատմամբ՝ 4:2։

FTX Road to Miami-ն Meltwater Champions Chess Tour-ի հերթական փուլն է, որի մրցանակային հիմնադրամը 150 հազար դոլար է։