Լրահոս
Արտաքին քաղաքականություն
15:28
31.08.22
71

ԱՄՆ-ը հերքել Է Ուկրաինայի օդուժի համար աֆղանցի օդաչուներ պատրաստելու մասին տվյալները

Img default alt hy

ԱՄՆ-ն աֆղանցի նախկին օդաչուների չի վարժեցնում Ուկրաինա ուղարկելու համար: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտարարել են Պենտագոնում: «Մեզ հայտնի չԷ աֆղանցի օդաչուներ պատրաստելու վերաբերյալ որևԷ պլանի մասին:

Ուկրաինային պաշտպանական օգնություն ցուցաբերելու համատեքստում մենք կենտրոնացել ենք այն հնարավորությունների վրա, որոնք կարող ենք ցուցաբերել սահմանված ժամանակի շրջանակներում՝ արևելքում և հարավում պայքարելու համար, որոնք չեն պահանջում զգալի նախապատրաստում»,-ՌԻԱ Նովոստիին հայտնել Է ռազմական գերատեսչության ներկայացուցիչը:

ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերում ՌԻԱ Նովոստիին հաղորդել են, որ նույնպես տեղյակ չեն աֆղանցի օդաչուներ պատրաստելու պլաններից: Ավելի վաղ ռազմա-դիվանագիտական աղբյուրը լրագրողներին հայտնել Է, որ Պենտագոնը Կիևի համար աֆղանցի օդաչուներ Է հավաքագրում, որոնք մեկ տարի առաջ փախել Էին ԱՄՆ, նրանց   պատրաստումն սկսվել Է Կալիֆոռնիայում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: