Լրահոս
Աշխարհ
22:29
30.08.22
122

ԱՄՆ-ում մահացել է կապկի ծաղկով վարակված առաջին հիվանդը

Img default alt hy

ԱՄՆ Տեխաս նահանգի իշխանությունները հայտնել են կապկի ծաղկից տառապող մարդու առաջին մահվան մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին հայտնել են տեղի առողջապահության վարչությունից:

Վարչության տվյալներով՝ մահացածը թուլացած իմունային համակարգով տարեց բնակիչ էր, Հարիս շրջանի Հյուսթոն քաղաքից։

«Գործը հետաքննվում է՝ պարզելու համար, թե ինչ դեր է ունեցել կապկի ծաղիկը քաղաքացու մահվան մեջ»,- ասվում է մամուլի հաղորդագրության մեջ։

Տեխասի պաշտոնյաներն ու լրատվամիջոցները նշում են, որ սա նահանգում նման առաջին դեպքն է: