Լրահոս
Միջազգային
11:07
05.09.22
102

ԱՄՆ-ում 10 ուղևորներով ինքնաթիռը ջուրն Է ընկել

Img default alt hy

ԱՄՆ-ի արևմուտքի Մյութինի Բեյի շրջանում՝ Սիեթլից (Վաշինգտոնի նահանգ) ոչ հեռու, ջուրն Է ընկել ջրաինքնաթիռը, որտեղ եղել Է 10 մարդ: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդել Է ԱՄՆ-ի առափնյա պահպանություն ծառայությունը:

«Ծառայությունն զբաղվում Է 10 մարդու որոնումներով (ինը չափահաս և մեկ երեխա)»,- ասված Է հաղորդագրության մեջ: Ավելի վաղ նշվել Է, որ խոսքը վերաբերում Է ութ չափահասերի և երկու անչափահասների: Ըստ որում առափնյա պահպանության ծառայությունն արդեն հայտնել Է մեկ զոհվածի մարմինը հայտնաբերելու մասին թռչող ապարատի անկման շրջանում: Ինքնաթիռի մնացած ուղևորները համարվում են կորած: Այլ մանրամասնություններ չեն հայտնում, հաղորդել Է ՏԱՍՍ -ը: