Լրահոս
Միջազգային
11:24
13.07.22
106

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքննարկի Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված հայամետ լրացումները

Img default alt hy

Ներկայացուցիչների պալատի ընթացակարգային հանձնաժողովը հավանություն է տվել և պալատի վերջնական քննարկմանն է ներկայացրել Ազգային անվտանգության հատկացումների ակտին ներկայացված չորս հայամետ լրացումները: Այս մասին հայտնել է ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը:

Կոչ է արվում Ադրբեջանին անհապաղ ազատ արձակել հայ ռազմագերիներին, հետաքննել հակահայկական պատերազմական հանցագործությունները, որոնք իրականացվել են թուրքական անօդաչու թռչող սարքերի միջոցով՝ ԱՄՆ տեխնոլոգիաների կիրառմամբ, ինչպես նաև ահաբեկիչ վարձկանների կողմից: Կոչ է արվում նաև ԱՄՆ նախագահին դադարեցնել F-16 կործանիչների ու դրանց արդիականացման սարքավորումների տրամադրումը Թուրքիային: