Լրահոս
Արտաքին քաղաքականություն
11:28
05.10.22
124

ԱՄՆ-ն շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին ուղղված ջանքերին․ Բայդենի խորհրդական

Img default alt hy

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը ողջունել է Ադրբեջանի կողմից հայ ռազմագերիների ազատ արձակման փաստը։ Այս մասին նա գրառում է կատարել «Թվիթեր»-ի իր էջում։

«Մենք ողջունում ենք Ադրբեջանի կողմից վերջին ռազմական գործողությունների հետևանքով գերեվարված 17 հայերի վերադարձը։ Միացյալ Նահանգները շարունակելու է աջակցել տևական խաղաղության համաձայնագրին հասնելուն ուղղված շարունակական ջանքերին»,- նշել է նա։