Լրահոս
Քաղաքական
10:22
31.08.22
164

ԱՄՆ-ն կոչ է արել Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել դիվանագիտական ներգրավվածությունը

Միացյալ Նահանգները Հայաստանին և Ադրբեջանին կոչ է անում ինտենսիվացնել դիվանագիտական փոխգործակցությունը՝ հանուն համապարփակ խաղաղության համաձայնագրի։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱՄՆ պետդեպարտամենտի խոսնակի տեղակալ Վեդանթ Պատելը։

Անդրադառնալով հարցին, թե ինչ ակնկալիքներ ունի պետդեպարտամենտը օգոստոսի 31-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի միջև կայանալիք հանդիպումից, Պատելը մասնավորապես ասել է․

«Ես կարող եմ միայն վերահաստատել այն, ինչ նախկինում ասել ենք․ Միացյալ Նահանգները շարունակում է հանձնառու լինել՝ խթանելու Հարավային Կովկասի տարածաշրջանի անվտանգ, կայուն, ժողովրդավար, բարեկեցիկ ու խաղաղ ապագան։ Մենք կոչ ենք անում Հայաստանին ու Ադրբեջանին ինտենսիվացնել իրենց դիվանագիտական ներգրավվածությունն ու հասնել համապարփակ խաղաղության համաձայնագրի»։