Լրահոս
Միջազգային
11:37
13.11.25
172

ԱՄՆ-ն և դաշնակիցները մեկ ամսում ավելի քան 22 գործողություն են իրականացրել Սիրիայում ԻՊ-ի դեմ

Img default alt hy

ԱՄՆ զինված ուժերի Կենտրոնական հրամանատարությունը հայտնել է, որ վերջին մեկ ամսվա ընթացքում դաշնակից երկրների հետ Սիրիայում «Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման դեմ ավելի քան 22 գործողության է մասնակցելու։

«Դա թուլացրել է ահաբեկչական խմբավորման հնարավորությունները՝ իրականացնելու տեղային գործողություններ և տարածելու բռնությունն ամբողջ աշխարհում», - «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասված է հրամանատարության հայտարարության մեջ։ 

Ավելի վաղ Սիրիայի ացումային կառավարությունում  տեղեկատվության նախարար Համզա Մուստաֆան հայտնել է, որ իրենք համաձայնության են եկել համագործակցելու ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի հետ «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ պայքարելու նպատակով: