Լրահոս
Միջազգային
14:05
09.07.22
327

ԱՄՆ իշխանություններն Ուկրաինա են ուղարկում նոր սպառազինություն

Img default alt hy

ԱՄՆ իշխանություններն Ուկրաինա են ուղարկում նոր սպառազինություն, այդ թվում՝ շասսիի վրա մոնտաժված համազարկային կրակի HIMARS ռեակտիվ համակարգեր, քանի որ ուզում են ցանկացած միջոցներով ձգձգել հակամարտությունը, ինչպես նաև փոխհատուցել Կիևի կորուստները: Այս մասին ասվում է ԱՄՆ-ում ՌԴ դեսպանատան տարածած հայտարարության մեջ:

«ԱՄՆ բարձրաստիճան ներկայացուցիչների թեզն այն մասին, որ ռազմական նշանակության արտադրանքն ուկրաինացիների կողմից օգտագործվում է պաշտպանական նպատակներով, արդարացված չէ: Կիևի իշխանություններն ու ազգայնական կազմավորումները կիրառում են ԱՄՆ-ի զենքը՝ Դոնբասի քաղաքները ոչնչացնելու համար»,-ընդգծել են դեսպանատանը:

Հիշեցնենք՝ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հավանություն է տվել Ուկրաինային 400 մլն դոլարի հավելյալ ռազմական օգնության փաթեթին: