Լրահոս
Միջազգային
14:07
31.08.22
89

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգապետը Թայվան Է ժամանել եռօրյա այցով

Img default alt hy

ԱՄՆ-ի Արիզոնայի նահանգի հանրապետական նահանգապետ Դագ Դյուսին եռօրյա այցով Թայվան Է ժամանել առևտրական հարաբերություններն ամրապնդելու նպատակով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Fox News-ը: «Արիզոնան հիանալի հարաբերություններ ունի Թայվանի և Կորեայի Հանրապետության հետ: Մեր առևտրական առաքելության նպատակն այդ հարաբերությունները նոր մակարդակի հասցնելն Է՝ ամրապնդել, ընդլայնել և ապահովել դրանց փոխշահավետ բնույթը»,-հեռուստաալիքը մեջբերում Է Դյուիսիի խոսքը:

Ըստ նրա՝ «Արիզոնայի նահանգն ամուր տնտեսական գործընկերային հարաբերություններ ունի, որոնց հիման վրա՝ տեխնոլոգիաներ ու արտադրություն, հատկապես կիսահաղորդիչների ինդուստրիայում»: Իր եռօրյա այցի ընթացքում Արիզոնայի նահանգապետը պլանավորում Է հանդիպել կղզու վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի, արտաքին գործերի նախարար Ջոզեֆ Վուի և ԱՄՆ-ի դեսպան Ֆիլիպ Գոլդբերգի հետ:

Թայվանից հետո Դյուսին նաև մտադիր Է այցելել Հարավային Կորեա: Օգոստոսի սկզբին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսին ժամանել Էր Թայվան, և դա առաջացրել Է Չինաստանի կտրուկ բացասական արձագանքն ու լարվածության աճ ստեղծել Թայվանի նեղուցում: ՉԺՀ-ի ԱԳՆ-ն ԱՄՆ-ի վարչակազմի այդ գործողությունները որակել Է որպես սադրիչ, որոնք խախտում են Չինաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: Պեկինը խոստացել Է «վճռական, հզոր և արդյունավետ» միջոցներ ձեռնարկել: Այցերին ի պատասխան Չինաստանը Թայվանի շրջանում անցկացրել Է մի շարք զորավարժություններ՝ մարտական  հրաձգություններով և հրթիռային արձակումներով:

ԱՄՆ-ը տարբեր մակարդակներով հայտարարում Է այն մասին, որ հավատարիմ Է «մեկ Չինաստանի» քաղաքականությանը: Միևնույն ժամանակ ԱՄՆ-ի Ազգային անվտանգության խորհրդի ներկայացուցիչ Ջոն Քիրբին նախօրյակին ճեպազրույցի ժամանակ լրագրողներին հավաստել Է, որ Վաշինգտոնը կշարունակի «անվտանգության բնագավառում» օգնություն ցուցաբերել Թայվանին ԱՄՆ-ի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի՝ Թայբեյ կատարած այցից հետո Չինաստանի կողմից կղզու մերձակայքում ռազմական գործունեության ակտիվացման պայմաններում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը: