Լրահոս
Միջազգային
14:30
19.07.25
199

ԱՄՆ հատուկ ներկայացուցիչը հայտարարել է Սիրիայի և Իսրայելի միջև համաձայնության ձեռք բերման մասին

Img default alt hy

Սիրիայի հարցերով ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ, Թուրքիայում ԱՄՆ դեսպան Թոմ Բարաքը հայտարարել է Իսրայելի և Սիրիայի միջև հրադադարի համաձայնագրի ձեռք բերման մասին։ «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ նա այս մասին գրառում է արել X-ի իր միկրոբլոգում։ 

Բարաքի խոսքով՝ համաձայնությունն ապահովվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի աջակցությամբ և ընդունվել է տարածաշրջանի մի շարք երկրների՝ Թուրքիայի, Հորդանանի և այլ հարևանների կողմից։

«Մենք կոչ ենք անում դրուզներին, բեդվիններին, սուննիներին և այլ փոքրամասնություններին վայր դնել զենքը և միասին կառուցել նոր՝ միավորված սիրիական ինքնություն։ Կոչ ենք անում բոլոր սիրիացիներին հարգել միմյանց և ապրել խաղաղ ու բարեկեցիկ՝ հարևանների հետ համերաշխության մթնոլորտում»,- նշել է ԱՄՆ ներկայացուցիչը։

Սիրիայի և Իսրայելի իշխանությունները դեռևս պաշտոնական արձագանք չեն հայտնել։