Լրահոս
Միջազգային
15:22
12.09.22
79

ԱՄՀ-ն ֆինանսավորման արտակարգ միջոցներ կքննարկի պարենային ճգնաժամի պատճառով

Img default alt hy

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդը սեպտեմբերի 12-ին կքննարկի այն երկրներին արտակարգ ֆինանսավորում տրամադրելու միջոցները, որոնցում պարենի գների բարձրացման խնդիր Է առաջացել Ուկրաինայի հակամարտության պատճառով: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով աղբյուրների:

Նրանց տեղեկատվությամբ՝ դա ԱՄՀ-ին թույլ կտա Ուկրաինային և մի շարք այլ երկրների օգնություն ցույց տալ առանց սովորական, այլ ոչ թե արտակարգ պայմաններում ֆինանսավորման տրամադրման համար պահանջների պարտադիր կատարման: Նրանք պարզաբանել են, որ «Աֆրիկայի շատ երկրներ և մի շարք աղքատ պետություններ, որոնք դժվարին կացության մեջ են պարենի պակասից և սովից», ֆինանսական օգնության ավելացում են պահանջել:

Երկրների ստույգ քանակը, որոնք դիմել են լրացուցիչ օժանդակության համար, և օգնության միջոցների մասշտաբն առայժմ չի ճշտվում, վերջնական որոշումը կընդունվի մինչև հոկտեմբերին ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի (ՀԲ) ղեկավար մարմինների ամենամյա աշնանային նստաշրջանը: Ինչպես գործակալությանը հայտնել Է ԱՄՀ-ի ներկայացուցիչը, կազմակերպությունը սերտ շփման մեջ Է Ուկրաինայի իշխանությունների հետ և «ուսումնասիրում Է ստեղծված բարդ իրավիճակում Ուկրաինային հետագա օգնություն ցույց տալու բոլոր հնարավոր միջոցները»:

Այժմ ԱՄՀ-ի պլանը նախատեսում Է «սահմանափակ օգնություն Ուկաինայի համար», բայց երկրի ներկայացուցիչները հիմնադրամից ֆինանսավորման «լիարժեք» փաթեթ են պահանջում: Սեպտեմբերի 10-ին Ուկրաինայի վարչապետ Դենիս Շմիգալը քննադատության Է ենթարկել Արժույթի միջազգային հիմնադամին Կիևին աջակցություն ցույց տալու գործում «պասսիվության» համար և կոչ Է արել ակտիվացնելու գործունեությունը:

Շմիգալի խոսքով՝ վերջին ամիսներին Կիևը չի կարողանում ԱՄՀ-ի հետ համաձանեցնել ֆինանսավորման նոր ծրագիրը: Ավելի վաղ Ուկրաինայի Ազգային բանկի ղեկավար Կիրիլ Շևչենկոն հայտարարել Է, որ մինչև այս տարվա վերջը Կիևը ցանկանում Է ԱՄՀ-ի հետ կնքել նոր համաձանագիր, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: