Լրահոս
Միջազգային
16:16
19.11.25
149

Ամերիկյան հրթիռները հասել են Վորոնեժ. կատաղի ընթացք է ստանում ռուս-ուկրաինական պատերազմը

16 մարդ է զոհվել, 64-ը վիրավորվել են, այդ թվում՝ 14-ը երեխաներ Տերնոպոլում բնակելի շենքերի վրա ռուսական հարվածներից: Այս մասին Ուկրաինայի նախագահն է հայտնել սոցցանցերում: Առնվազն 46 մարդ է տուժել, այդ թվում՝ երկու երեխա Խարկովում ռուսական անօդաչու թռչող սարքերի հարվածից: Ըստ ուկրաինական կողմի՝ հարվածներից բնակելի մի քանի շենքերում հրդեհ է բռնկվել, 22 մարդ տարհանվել է: Խարկովի մարզի նահանգապետի խոսքով՝ ռուսական զինուժը 11 ԱԹՍ է օգտագործել: