Լրահոս
Միջազգային
20:00
26.07.25
572

Ամբողջ աշխարհը զգում է պատերազմի սառը քամին. Օրբան

Img default alt hy

Երրորդ համաշխարհային պատերազմի սպառնալիքը շարունակում է աճել, և միջազգային հանրությունը պետք է ամեն ինչ անի այն կանխելու համար։

Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը՝ ելույթ ունենալով ռումինական հանգստավայրում գտնվող Ազատ համալսարանի և ամառային ուսանողական ճամբարում։

«Հնարավոր է՝ այժմ ամենակարևոր հարցն այն է, թե արդյոք կլինի երրորդ համաշխարհային պատերազմ, և դրա պատասխանն այն է, որ համաշխարհային պատերազմի հավանականությունը անընդհատ աճում է», — ասել է նա։

Որպես դրա ապացույց՝ նա մեջբերել է վեց խոշոր երկրներում անցկացված հարցումների արդյունքները, որոնց քաղաքացիները նոր համաշխարհային պատերազմի սպառնալիքը համարում են բավականին իրական։ Օրբանի խոսքով՝ ֆրանսիացիների 55%-ը, իսպանացիների 50%-ը, իտալացիների 46%-ը, ամերիկացիների 45%-ը, բրիտանացիների 41%-ը և գերմանացիների 41%-ը այն կարծիքին են, որ «5-10 տարի հետո կսկսվի երրորդ համաշխարհային պատերազմը»։

«Ամբողջ աշխարհը զգում է պատերազմի սառը քամին», — նշել է Օրբանը։