Լրահոս
Քաղաքական
20:09
23.07.25
198

Ալիևը կպատժվի, Ադրբեջանը կդառնա երկրորդ Ուկրաինա. սկանդալային լուրեր «Զանգեզուրի միջանցքի» շուրջ

Փաշինյանի Ալթայ այցից առաջ սկանդալային տեղեկություններ էին հայտնվել իսպանական «Պերիոդիստա Դիխիտալ» կայքում, թե Փաշինյանն ու Թրամփը միջանցքը 99 տարով վարձակալության տալու մասին գաղտնի համաձայնագիր են ստորագրել: Հիբրիդային պատերազմի մաս է համարում Հայաստանի կառավարությունը հրապարակված հոդվածը ու հերքում իսպանական կայքի նյութը՝ կասկածի տակ դնելով նաև այդ կայքի հեղինակությունը: 

«Նշված հոդվածը ոչ մի կապ չունի իրականության հետ։ Տարածաշրջանային տրանսպորտային ենթակառուցվածքների ապաշրջափակման վերաբերյալ Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները հստակ ձևակերպված են «Խաղաղության խաչմերուկ» նախագծում»,- ասվում է կառավարության հաղորդագրության մեջ։