Լրահոս
Քաղաքական
21:16
12.11.25
1 125

Ալիևն էլ շատ ուրացող մարդ է, կարող էր զինատեսակների փոխարեն, Նիկոլ Փաշինյանին կանչել Բաքվի պարադին. Բագրատ Միկոյան

Img default alt hy

Երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Բագրատ Միկոյանը «News.5tv.am»-ի հետ զրույցում, արձագանքելով Նիկոլ Փաշինյանի՝ խորհրդարանի ամբիոնից ունեցած ջղաձիգ հայտարարություններին, կարծիք է հայտնել, որ Փաշինյանի ընդհանուր նյարդային վիճակը կարող է պայմանավորված լինել նրանով, որ նրան Բաքվի զորահանդեսին չեն հրավիրել.

«Իրոք, այդ Ալիևն էլ շատ ուրացող մարդ է, կարող էր զինատեսակների փոխարեն Նիկոլ Փաշինյանին կանչել, դա քայլեր՝ որպես իրենց ամենաուժեղ զինատեսակ»,- ասել է Միկոյանը: