Լրահոս
Տարածաշրջան
15:10
15.07.22
261

Ալիևի սիրտը թատրոն է ուզում. Ադրբեջանի նախագահի հրամանագիրը

Ադրբեջանի նախագահ Ալիևը հրամանագիր է ստորագրել պետական մակարդակով նշելու, ինչպես փաստաթղթում է գրված, Իրևանի պետական ադրբեջանական դրամատիկական թատրոնի 140-ամյակը։ Հրամանագրում նշվում է, որ թատրոնը «հիմնադրվել է Իրևանի շրջանում, ուր պատմականորեն բնակվում էին ադրբեջանցիները»։

Երևանը ներկայացվում է որպես «Ադրբեջանի հինավուրց հող», ու ընդգծվում՝ «1918-1920 թթ. Երևանում հայերի կողմից ադրբեջանցիները զանգվածային սպանդի են ենթարկվել»:

Հիշեցնենք՝ օրեր առաջ Երևանի Կոնդ թաղամասի՝ ադրբեջանական մշակութային ժառանգություն հայտարարելու պահանջով Ադրբեջանը դիմել էր ՅՈՒՆԵՍԿՕ։